Երևան`   +30 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան առաջին անգամ Սիրիայում օգտագործել է աննախադեպ քանակի մարտական դրոններ. #Bloomberg

2182
Երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ., 19:05
Թուրքիան առաջին անգամ Սիրիայում օգտագործել է աննախադեպ քանակի մարտական դրոններ. #Bloomberg

Թուրքիան Սիրիայում «աննախադեպ» քանակի մարտական դրոններ է կիրառել՝ Ռուսաստանի կողմից սատարվող կառավարական ուժերի դեմ պայքարելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստիճան աղբյուրներին: Նշվում է, որ մարտական դրոնները ոչնչացրել են սիրիական կողմի մի քանի ՀՕՊ համակարգեր:
Աղբյուրը նշել է, որ նման ռազմական նորույթը ցույց է տալիս ռազմատեխնիկական ոլորտում Թուրքիայի տեխնոլոգիական հնարավորությունները: Բացի այդ, գործակալությունը շեշտում է, որ Անկարան անօդաչուները կիրառել է ի պատասխան սիրիական օդային հարվածի, որի հետևանքով 33 թուրք զինծառայող է զոհվել: