Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.

«Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է». Տիգրան Աբրահամյան

134
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ., 17:00
«Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության՝ Ադրբեջանից պարտադրված «սահմանային ճշգրտումներին», իսկ իրականում՝ միակողմանի զիջումներին, իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է:
Որքան հասու, երևացող և չերևացող աշխատանքներից ու հայտարարություններից է պարզ դառնում, իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, այդ հատվածում ԶՈՒ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ են, զուգահեռ թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում:
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից և հետագա բոլոր քայլերն իրականացվելու են՝ ելնելով Ադրբեջանի քաղաքական ֆանտազիաներից»: