«Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը». Տ. Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը։ Ռեպորտաժում նշվում է, որ Ադրբեջանի դեմ «կեղտոտ արշավ» է սկսվել Վարդանյանի հետ կապված, խոսվում է CNN-ի տեսանյութի մասին։ Կրկին սրտնեղած բողոքում են, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Հետաքրքրական է, որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ևս անդրադարձել էր Բաքվում ապօրինաբար պահվող անձանց թեմային։ «Պետքարտուղար Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն պահվողներին», նշված էր ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Թեև չի շեշտվում, որ խոսքը հայերի մասին է, բայց կարծում եմ՝ հստակ կարելի է հասկանալ դա։ Ամփոփելով նշեմ, որ համառ աշխատանքն ի վերջո արդյունք տալու է, այս թեման պետք է պահել միջազգային հանրության օրակարգում։ Ադրբեջանի հայատյացությունն ու ընդգծված անտագոնիզմը հենց Վարդանյանի հանդեպ ցույց է տալիս, որ Բաքվում գտնվելը մեծ սպառնալիք է էթնիկ հայի կյանքի համար։ Դրա համար պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ նրանց ազատ արձակելու ուղղությամբ»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Ծառայածները կփաստեն, թե սրբազանի գամփռները ինչ «ծառայություն են» իրականացրել դիրքերում». Ռոբերտ Հայրապետյան (տեսանյութ)
8301:00«Էդ 4 գյուղերի համար ո՞վ ա ուզում, որ պատերազմ սկսվի». Գագիկ Մելքոնյան
8200:24«Արցախը հանձնեցին, վերցրին ժողովրդին ու գնացին Հայաստան, Ադրբեջանի էթնիկ զտման խնդիրները հենց էդտեղից առաջացան». Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
7600:18«Եթե Փաշինյանը տեսնի, որ ինքը սխալ բան ա արել, ինքը դուրս կգա». ՔՊ-ական պատգամավոր
7800:06«Նախկինններն ու աբիժնիկներն են, որ հավաքվել են իրար գլխի». Գագիկ Մելքոնյան
7600:00«Դե սյուներն ի՞նչ ա խանգարում, որ մի 10 օրից տանեն, էն մի յանը տեղափոխեն». Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
73Երեկ, 23:54