Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Գրենլանդիան ցանկանում է վաճառել հալչող սառցադաշտերի ջուրը

538
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 12:15
Գրենլանդիան ցանկանում է վաճառել հալչող սառցադաշտերի ջուրը

Գրենլանդիայի իշխանությունները նախատեսում են սառցադաշտերի հալած ջուր վաճառել առևտրային ընկերություններին: Այս մասին Der Tagesspiegel պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Գրենլանդիայի էներգետիկայի նախարար Իյես Սվանեն:

«Մենք ստուգեցինք, թե որքան մաքուր ջուր ունենք և քանի տարի կարող ենք այն օգտագործել տնտեսական նպատակներով: Այժմ մենք աշխարհին ասում ենք, որ ունենք մեծ քանակությամբ մաքուր ջուր և առաջարկում օգտագործել այս ռեսուրսը»,- հայտարարել է Սվանեն:
Նախարարի խոսքով, այս պահին 9 ընկերություն, որոնք կզբաղվեն ջրի արտահանմամբ, ստացել են համապատասխան արտոնագրեր: Ընդհանուր առմամբ, Գրենլանդիան նման 16 արտոնագիր է տրամադրել: