Ալբերտ Ազարյանը նշում է ծննդյան 91-ամյակը
436
Երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ., 16:15
![]() Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լեգենդար մարզիկին շնորհավորել է նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում: «Անգնահատելի է Ձեր անմնացորդ նվիրումը, ներդրումն ու վաստակը հայկական սպորտի զարգացման և հայ մարմնամարզիկների վարպետության բարձր մակարդակն աշխարհին ներկայացնելու կարևորագույն գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Ազարյանն իր օրինակով շարունակում է սերունդներ կրթել: Ալբերտ Ազարյանը նշել է, որ իրեն 19 տարեկան է զգում, շարունակում է մարզվել և ոգեշնչել երիտասարդ մարզիկներին: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
