ԱԺ-ն մերժեց ԲՀԿ-ի՝ թանկարժեք մետաղների հարգադրոշմման գործառույթը պետական հատվածին վերապահելու նախագիծը
![]() ԱԺ-ն փետրվարի 11-ի նիստում մերժեց ԲՀԿ-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը: ԲՀԿ-ն առաջարկում էր փոփոխություն կատարել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում. այն է՝ թանկարժեք մետաղների հարգորոշումն ու հարգադրոշմումը վերապահել պետությանը՝ ներկայիս արտոնագրված կազմակերպությունների փոխարեն: «Իմ քայլից» Գևորգ Պապոյանը վտանգ տեսավ դրանում: Ըստ նրա՝ ՀՀ-ում ոսկերչությունը զարգանում է, խնդիր է դրվել ոլորտը զարգացնել, վերջին մի քանի տարիներին արտահանման աճ է նկատվել, ուստի՝ պետականացումը կխոչընդոտի արտահանման աճին և զբոսաշրջության զարգացմանը: «Բոլոր այն երկրներում, որտեղ ոսկերչությունը մասնավորի ձեռքում է, բարձրացման բարձր մակարդակի վրա է և հակառակը. եթե պետության ձեռքում է, ցածր է»,- ասաց նա և առաջարկեց ձեռնպահ մնալ օրենքում փոփոխություն անելուց: Մելքումյանը հիշեցրեց. «Եթե պետությունն իր ձեռքը վերցնի, պետբյուջե 1 միլիարդ դրամից ավելի գումար մուտք կլինի»: «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը նկատեց, որ իրենք շնորհակալություն են հայտնել ԲՀԿ-ին նախագիծը բերելու համար, նրա համար, որ այս խնդիրը բարձրաձայնվել է, սակայն այն պետք է բաժանել 2 մասի: «Պետք է հասկանանք՝ խախտումը կատարվում է ոսկու վաճառքի կետերո՞ւմ, թե՞ կատարում են այն 8 ընկերությունները, որոնք ունեն հարգորոշման ու հարգադրոշմման իրավունքը: Եթե վաճառքի կետերում է, ուրեմն՝ այդտեղ այլ խնդիր է: Պարոն Մելքումյանը գտնում է, որ այդտեղ չէ խնդիրը: Եթե խնդիրն այդ 8 կազմակերպությունների մեջ է, և կասկածներ կան, որ միտումնավոր խախտումներ են կատարում, պարոն Մելքումյանի հետ համաձայնության ենք եկել, որ ինքն այդ ամբողջ տեղեկատվությունը փոխանցի էկոնոմիկայի նախարարությանը և նաև մեզ, և մենք փորձենք այդ հարցում հետևողական գտնվել: Իսկ լուծումը՝ ամբողջովին պետականացնել, խնդրահարույց է: Շատ մեծ հարց է՝ պետությունն այդ գործառույթն արդյունավետ կիրականացնի՞, թե՞ ոչ»,- նշեց Բ. Թունյանը: Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց, որ հարցադրումը սխալ է դրված. խոսքը ոչ թե պետականացման մասին է, այլ պետական վերահսկողության սահմանման: Ի վերջո, նախագիծն օրակարգում չընդգրկվեց: Կողմ քվեարկեց 48, դեմ՝ 52, ձեռնպահ՝ 15 պատգամավոր: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
