Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

ՌԴ ՀՄԾ-ը ցանկանում է պարտադրել #Apple-ին, #Google-ին և #Microsoft-ին՝ ապահովել ծրագրերի հեռացման հնարավորությունը

881
Երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ., 00:20
ՌԴ ՀՄԾ-ը ցանկանում է պարտադրել #Apple-ին, #Google-ին և #Microsoft-ին՝ ապահովել ծրագրերի հեռացման հնարավորությունը

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ФАС России) մշակել է ենթաօրենսդրական ակտերի հայեցակարգը, որը կլրացնի ռուսական ծրագրակազմի տեղադրման մասին օրինագիծը։ Հակամենաշնորհային ծառայությունն առաջարկում է պարտավորեցնել Apple, Google և Microsoft ընկերություններին նախապես տեղադրված ծրագրերի՝ ամբողջությամբ հեռացնելու հնարավորությունը, գրում է Коммерсантъ-ը՝ հղում անելով փաստաթղթին։ «Հակամենաշնորհային ծառայությունը ցանկանում է, որպեսզի Apple, Google և Microsoft ընկերություններն օգտատիրոջ խնդրանքով լիովին հեռացնեն բոլոր նախնական տեղադրված ծրագրերը, ներառյալ սեփական ծրագրերը, եթե դա չի խանգարում սարքի նորմալ աշխատանքին»,- գրում է պարբերականը:

Բացի այդ, Հակամենաշնորհային ծառայությունն առաջարկում է Apple, Google և Microsoft ընկերություններին տարածել այս պահանջները նաև սմարթֆոնների, պլանշետների, համակարգիչների և Smart TV-ի համար՝ ռուսական արտադրության ծրագրերի և հավելվածների նախնական տեղադրման պայմանով:
Ծառայությունը հաստատել է, որ քննարկվում է նման նախաձեռնություն: Հայտնի է, որ ռուսական ծրագրակազմի տեղադրման մասին օրենքի լրացման վերաբերյալ հանրային քննարկման առաջարկները կներկայացվեն փետրվարի սկզբին: