Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Սահմանային իրավիճակն անցած շաբաթվա ընթացքում

801
Շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ., 12:25
Սահմանային իրավիճակն անցած շաբաթվա ընթացքում

Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1150 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն