Եվրոպայի առաջնություն մեկնող Հայաստանի հունահռոմեական թիմի կազմը
![]() Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը հրապարկել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների անունները: Փետրվարի 10-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկող ստուգատեսում մեր վարպետներից մրցագորգ կելնեն Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Գևորգ Ղարիբյանը /60 կգ/, Սահակ Հովհաննիսյանը /63 կգ/, Կարեն Ասլանյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/, Կարապետ Չալյանը /77 կգ/, Ռուբեն Ղարիբյանը /82 կգ/, Մաքսիմ Մանուկյանը /87 կգ/, Արթուր Ալեքսանյան /97 կգ/ և Դավիթ Օվասապյանը /130 կգ/: Առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու։ Այս առումով կարևորվում են մարտին ու մայիսին Բուդապեշտում և Սոֆիայում հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցաշարերը, որոնցում եզրափակիչ մտնող ըմբիշները կարժանանան Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին։ Հունահռոմեական ըմբշամարտի մեր օլիմպիական թիմը 77կգ և 97 կգ քաշային կարգերում արդեն ունի ուղեգրեր, որոնք, սակայն, անվանական չեն։ Հռոմում Եվրոպայ առաջնությունը եզրագիծը կհատի փետրվարի 16-ին: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
