Մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը
414
Երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ., 17:20
![]() 90 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանը, տեղեկացնում է Ermenihaber-ը: 1930թ. ծնված բռնցքամարտիկի կարիերան տևել է 22 տարի: Բռնցքամարտիկն այդ ողջ ընթացքում անցկացրել է 200 սիրողական և 51 պրոֆեսիոնալ մենամարտ: Զաքարյանը Ստամբուլի և Թուրքիայի չեմպիոն դառնալուց հետո 1964-ին դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն: 1966թ. կարիերան ավարտած Զաքարյանն սկսել է մարզչական գործունեություն ծավալել: Հաղորդվում է, որ հունվարի 25-ի երեկոյան մահացած Զաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ստամբուլի 3 խորան հայկական եկեղեցում հունվարի 29-ին ժամը 13-ին, որից հետո հանգուցյալի մարմինը կհուղարկավորվի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
