«300 կիլոգրամանոց ցլին ո՞նց բարձեմ «ԶԻԼ»-ը, տանեմ սպանդանոց». անասնապահները բողոքում են
![]() Հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։ «Սպանդանոցային մորթի անցնելու արդյունքում լուծվում են պետական վերահսկողության արդյունավետության, իրացման կետերին փորձաքննություն անցած անվտանգ մսեղիքի տրամադրման, սանիտարահիգիենիկ պահանջների վերահսկելիության, թարմ-պաղեցված մսի արտահանման խնդիրները»,- ընդգծել էին ՍԱՏՄ-ից։ «Մեզ ստիպում են մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չեն ապահովում»,- Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում անասնապահները: «Մեր մարզի վերջին գյուղը Սովետաշենն է, մարդը խոզ ունի մորթելու, ո՞նց բերի, հասցնի Մասիս, որ մորթի... Պահանջում ենք պաշտոնյաներին այցելեն գյուղեր, կարծիք հարցնեն, նոր»: «Ես անասուն ունեմ, որ վաղը պետք ա վերավաճառեմ, ո՞նց տանեմ, սկի բռնել չի լինում, ո՞նց բարձենք Զիլը: 300 կիլոգրամանոց անասունին ո՞նց բարձեմ»: «Մի հատ խոզի մորթը 8000 ա բռնում, էդ գյուղացուն որտեղի՞ց էդքան եկամուտ, էլ չեմ ասում՝ տեղափոխման ծախսը, որ գյուղացու վրա ա»,- ասում են անասնապահները: |

«Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելք»․ ՊԵԿ
13110:30
2027թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվում են (տեսանյութ)
12010:00
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
14809:06
«Յուրաքանչյուր ռազմավարական որոշում կարող է ունենալ տասնամյակներով զգացվող հետևանքներ». Մհեր Մելքոնյան
17300:42
«Բիզնեսները կապարակնքվել են. խնդիր չեք տեսնո՞ւմ, որ հարկ չեն գեներացնում»․ հարց՝ Էդուարդ Հակոբյանին (տեսանյութ)
155Երեկ, 16:06
«Ձեր կառավարությունը տարիներ շարունակ Ադրբեջա՞ն է ֆինանսավորել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
146Երեկ, 12:06
