Ստեղծել է ոսկի՝ պլաստիկի հատկություններով
Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մասնագետները (ETH Zurich) ստեղծել են պլաստմասսա հիշեցնող 18 կարատանոց ոսկի, որի խտությունը 10 անգամ ցածր է սովորական ոսկու խտությունից: Այս գյուտը նոր հնարավորություններ է բացում ժամացույցի արդյունաբերության ոլորտում՝ էապես նվազեցնելով քրոնոմետրերի ծանրությունը: Ինչպես նշել է ETH Zurich դպրոցի մամուլի ծառայությունը, «ոչ ոք չի ցանկանում ծանր ժամացույց կրել իր դաստակին, քանի որ ժամանակի ընթացքում այն սկսում է անհարմարություն պատճառել»: Սովորական 18 կարատանոց ոսկին բաղկացած է երեք քառորդ ոսկուց և մեկ քառորդ պղնձից, ունի խտություն 15 գ մեկ խորանարդ սանտիմետրի համար, իսկ նոր մետաղն ունի 1.7 գ խտություն՝ մեկ խորանարդ սանտիմետրի համար, ընդ որում՝ այն մնում է 18 կարատանոց ոսկի: Այս արդյունքին հասնելու համար գիտնականները «մատրիցայի ձևավորման համար օգտագործել են սպիտակուցային մանրաթելեր և պոլիմերային լատեքս՝ մատրիցայում ոսկու նանոկրիստալների սկավառակները»: Փորձագետների հետազոտության արդյունքների մասին հոդված է հրապարակել Advanced Functional Materials ամսագիրը: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
47903.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
131502.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
49802.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
47202.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54