Մանկաբույժը բազմակի օգտագործել է ներարկիչներն ու 900 երեխայի վարակել ՄԻԱՎ-ով
![]() Պակիստանի Ռատոդերո քաղաքում մինչ օրս էլ աշխատող մանկաբույժ Մուզաֆարի Գանգրոն որոշել է գումար խնայել՝ բազմակի օգտագործելով մեկանգամյա օգտագործման ներարկիչները: Դեպքը բացահայտվել է, երբ պակիստանցի մի տղամարդ որոշել է իր որդուն տանել մատչելի գնով սպասարկող մանկաբույժի մոտ: Երբ բժիշկը հասկացել է, որ ներարկիչները վերջացել են, շատ հանգիստ աղբից հանել է օգտագործած ներարկիչն ու դրանով ներարկում արել երեխային: Որոշ ժամանակ անց երեխայի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ: Այս դեպքից հետո հայրը բողոք է ներկայացրել բժշկի նկատմամբ, սկսվել է հետաքննություն, որը սարսափելի արդյունքներ է ի հայտ բերել: Միևնույն քաղաքի 900 երեխա վարակված է ՄԻԱՎ-ով՝ ներարկիչների բազմակի օգտագործման պատճառով: Վերոնշյալ տղամարդն ունեցել է 6 երեխա, որոնցից 4-ի մոտ ՄԻԱՎ է ախտորոշվել: 2-ն արդեն մահացել են ՁԻԱՀ-ից: Մանկաբույժ Մուզաֆիր Գանգրոն մինչ օրս չի դատապարտվել, նա շարունակում է բուժել երեխաների և իրեն անմեղ է համարում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ՄԻԱՎ-ը ողբերգական ազդեցություն է ունենում երեխաների վրա, քանի որ նրանց գրեթե չեն բուժում, ուստի ենթարկվում են ՁԻԱՀ-ից մահացության մեծ ռիսկի: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
