Զոհրապ Եգանյանն ազատվել է ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից
![]() Զոհրապ Եգանյանն ազատվել է ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, և այն ընդունվել է: Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին՝ այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար, ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին: Շնորհակալություն այն մարդկանց, որոնց հետ պատիվ ունեցա աշխատել, սովորել նրանցից ու կիսվել սեփական փորձով: ՀՖՖ նոր ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, կարևոր չեն անձերը, կարևորը երկիրն է ու մեր ֆուտբոլի զարգացումը: Ժամանակն է, որ մեր թիմերն ու ազգային հավաքականները գրանցեն լուրջ արդյունքներ ու մասնակցեն խոշոր մրցաշարերի, դրան հասնելու համար առկա է ամեն տեսակի պայման: Կարծում եմ, պակասում է միայն հավատը, մենք դա կարող ենք տղանե՜ր ու աղջիկնե՜ր, ոչ մեկն էլ մեզանից առավել չէ»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
