Ո՞րն է ալկոհոլի թույլատրելի չափաբաժինն Ամանորին
![]() Փորձագետների կարծիքով՝ ալկոհոլի առավելագույն չափաբաժինը կարող է լինել մեկ բաժակ շամպայնը, որն առողջությանն էական վնաս չի պատճառի: Խորհուրդ է տրվում ամանորյա տոներին հրաժարվել թունդ ալկոհոլից, խուսափել օգտագործել նաև ալկոհոլային կոկտեյլներ: Կարևոր է չափավոր օգտագործումը, ինչը չի հանգեցնի առողջական լուրջ խնդիրների։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի աշխատակիցները վերլուծել են 18-ից մինչև 45 տարեկան 4 հազար 710 մարդկանց վերաբերող տվյալները՝ ուշադրություն դարձնելով, թե նրանք որքան հաճախ ու ինչ քանակությամբ են ալկոհոլային խմիչքներ օգտագործում: Պարզվել է, որ այն տղամարդկանց մոտ, որոնք իրենց թույլ են տվել չարաշահել ոգելից խմիչքները, բարձրացել են արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը, իսկ կանանց մոտ դիտվել է արյան մեջ շաքարի բարձր մակարդակ: Այդ կապակցությամբ մասնագետները որոշել են ալկոհոլի համեմատաբար անվտանգ չափաբաժինը. այն միջին հաշվով կազմում է ալկոհոլի մեկից մինչև երկու բաժին տղամարդկանց համար, մեկ բաժին՝ կանանց: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
