Արայիկ Հարությունյանը՝ Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի կազմում խաղալու հեռանկարի մասին
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում խոսակցություններին, թե Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կարող է այլևս հանդես չգալ հավաքականի կազմում: Լրագրողները նաև հիշեցրել էին ֆուտբոլիստի մոր վիրավորվածության մասին: «Կարծում եմ, որ այն ցավալի իրավիճակը, որ ստեղծվել էր ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ, այլևս անցյալում է։ Ես մեծ հույս ունեմ, որ բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել ֆեդերացիայի շուրջ, որոնք երբեմն արհեստական սրվում էին, անհրաժեշտ է թողնել անցյալում։ Ինձ համար շատ ցավալի կլինի, եթե նման զարգացում լինի։ Ես վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակելու է խաղալ հավաքականում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
