«Պարո՛ն մարզպետ, ի վերջո այցելե՛ք Դիլիջանի այս դպրոցը, իրականացրե՛ք Ձեր լիազորությունները». Արթուր Սաքունց
![]() Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակում եմ ահազանգ ստանալ Դիլիջանի 2-րդ դպրոցում (տնօրեն Մ.Մեջինյան) աշակերտների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: Ցավոք, ահազանգողը չի համարձակվում հրապարակավ հանդես գալ՝ վախենալով իր երեխայի նկատմամբ հնարավոր ավելի վատ վերաբերմունքի պատճառով: Սա այն եզակի դեպքերից է, երբ մարդն, ըստ էության, մնացել է մեն միայնակ իր խնդիրների հետ, և վախենում է հրապարակավ հանդես գալ՝ խուսափելով հնարավոր վատ վերաբերմունքից թե' իր, թե' իր երեխայի նկատմամբ, բայց միաժամանակ վիճակը չի փոխվում. Անչափ նման է քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդու վիճակին, բայց ստիպված եմ այս կերպ ահազանգել: Պարոն Տավուշի մարզպետ, պարոն Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ, ի վերջո այցելե՛ք Դիլիջանի այս դպրոցը, իրականացրե՛ք Ձեր լիազորությունները և ուսումնասիրություն կատարեք այս ահազանգի հետքերով»: |

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
17406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
19504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
19703.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
19630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
21926.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
21724.10.2026, 14:48
