«Ես չեմ տեսնում տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և թավշյա Հայաստանի միջև». տուժողի ներկայացուցիչ
![]() «ՀՔԾ-ն համարում է, որ արդյունավետ բացահայտումներ է անում ու գործն արդյունավետ առաջ է գնում: Ունենք 0 մեղադրյալ, սա՞ է արդյունավետը: ՀՔԾ-ն խոշտանգումերի գործերով ասպիսի վարքագիծ է դրսևորւմ: Գուցե դա իրենց համար ստացիոնար վիճակ է: Ձևական առումով 2 հոգու հարցաքննում են, հետո քնեցնում են, մինչև տուժող կողմը ձանձրանա». դեկտեմբերի 17-ին նման գնահատական հնչեցրեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով վերջերս ոստիկանների կողմից խոշտանգմամբ ցուցմունք կորզելու տեսանյութի առիթով հարուցված քրեական գործի բացահայտման ընթացքին: Ըստ Նինա Կարապետյանցի՝ հեղափոխությունից հետո ՀՀ-ն ունեցավ լեգիտիմ իշխանություն խորհրդարանում ու կառավարությունում, սակայն ունեցանք զրո լեգիտիմություն արդարդատություն իրականացնող մարմիններում: Իսկ տուժողի ներկայացուցիչ Մերի Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը հոգնողներից չէ, իրեն չեն վախեցնում ուսադիրները, և պայքարելու են մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: «Ես չեմ տեսնում տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և թավշյա Հայաստանի միջև, մենք պայքարելու ենք, նրանք պետք է ազատազրկվեն, որպեսզի հասարակությունը տեսնի, որ խոշտանգողներն այլևս իրենց մեջ չեն»,-հայտարարեց նա: Մ. Գրիգորյանը խնդրանքով դիմեց ՀՀ նախագահին ու վարչապետին՝ ակնկալելով նրանց աջակցությունը՝ գործն արդար քննելու հարցում: Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ նշեց, որ դեպքը տեղի է ունեցել 2008թ, սակայն տուժողի կողմի հոգեբանական վիճակի փորձաքննություն չի իրականացվել: Հիշեցնենք, որ նոյեմբերին հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում»: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
