40 օրական երեխան մահացել է, քանի որ մայրը կերակրել է բանանով
![]() Շատ ծնողներ անգամ չգիտեն էլ, որ մինչև 6 ամսական երեխային մայրական կաթից կամ հատուկ կերակրախառնուրդներից բացի ուրիշ ոչինչ չի կարելի տալ: Վերջերս մայրացած 27-ամյա Յունի Սարին նրանց թվին է պատկանում: Ջակարտայում ապրող կինը զույգ երեխաներ է ունեցել՝ տղա և աղջիկ: Սակայն երջանկությունը երկար չի տևել: Նրանց աղջիկը, որ հազիվ 40 օրական էր, մահացել է, քանի որ մայրը որոշել է նրան բանան ուտեցնել: Բանանի կտորն ընկել է շնչափողն ու շնչահեղձ արել երեխային: Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Մայրը հայտարարել է, թե դա էր իր աղջկա ճակատագիրը, քանի որ ինքը որդուն էլ բանանով է կերակրել, և նրա հետ ոչինչ չի եղել: Ոստիկանությունը ձերբակալել է երեխայի մորն ու 34-ամյա հորը: Պարզվել է, որ նրանք տեղյակ չեն եղել, որ չի կարելի այլ սնունդ տալ մինչև կես տարեկան երեխաներին: Նրանք մեղադրվում են անփութության, հանցավոր անհոգութան և ծնողական պարտականությունները չկատարելու համար: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
