Տղամարդու ուղեղում հարյուրավոր որդեր են առաջացել
![]() Չինաստանի Հանչժոու քաղաքի 43-ամյա բնակիչը դիմել է հիվանդանոց՝ բողոքելով գլխացավերից, էպիլեպսիայի նոպաներից, գլխապտույտներից, վերջույթների դողից և բերանում փրփուրի առաջացումից: Բժիշկներն ախտորոշել են ներգանգային կալցիֆիկացում, սակայն գումարի բացակայության պատճառով հիվանդը դադարեցրել է բուժումը: Սակայն շուտով նրա վիճակը կտրուկ վատացել է, և նա ուղևորվել է համալսարանական հիվանդանոց: Այնտեղ մագնիսառեզոնանսային հետազոտություն անելով՝ պարզել են, որ տղամարդու գլխուղեղում և կրծքավանդակում կա ավելի քան 700 մակաբույծ: Նրա մոտ ախտորոշվել է նեյրոցիստիցերոզ, հիվանդություն, որի ընթացքում կենտրոնական նյարդային համակարգն ախտահարում է ամենաերկար մակաբույծներից մեկը՝ խոզի երիզորդը: Աշխարհում այս մակաբույծով վարակված է ավելի քան 50 միլիոն մարդ, նրանց մեծ մասի մոտ ի հայտ են գալիս էպիլեպսիայի նոպաներ: Վարակման աղբյուրների շուրջ մտորելիս տղամարդը հիշել է, որ մի ամիս առաջ խոզի մսով ապուր է կերել, որը կիսաեփ է եղել: Թերմշակված մսի հետ թրթուրներն ընկել են օրգանիզմ, այնուհետև բազմաթիվ կիստաներ առաջացրել գլխուղեղում: Նեյրոցիստիցերոզի բուժումը շատ թանկ արժե: Տղամարդն արդեն մեկ շաբաթ է՝ համապատասխան բւժում է ստանում, արդյունքները հուսադրող են: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12

