Գիտնականները հետևել են կետի սրտի աշխատանքին ու սենսացիոն բացահայտում արել
![]() Սթենֆորդի համալսարանի գիտնականներն առաջին անգամ կարողացել են հետևել մոլորակի ամենամեծ կենդանու՝ կապույտ կետի սրտի աշխատանքին: Նրանց հաջողվել է հատուկ հարմարանք ամրացնել 22 մ երկարություն ունեցող արու կետի ձախ լողակի կողքին, որը, ենթադրաբար, ամենամոտն է նրա սրտին: 9 ժամ շարունակ հետևելով կետի սրտի աշխատանքին՝ գիտնականներն անսպասելի եզրակացության են հանգել: Այն ժամանակ, երբ կետը ամենախորն է սուզվել և սնվել է՝ իր օրգանիզմով անցկացնելով տոննաներով ջուր, նրա սիրտն ամենադանդաղն է բաբախել՝ րոպեում 4-8, անգամ՝ ընդամենը 2 հարված: Այնինչ, երբ նա բարձրացել է ջրի մակերես, սրտխփոցը հաճախացել է՝ հասնելով րոպեում 25-37-ի: Այս նոր չափումները թույլ կտան ավելի ստույգ պատկերացում կազմել այս հսկայական կենդանու օրգանիզմի աշխատանքի մասին: Որպես համեմատական նշենք, որ մարդու սրտի հաճախականությունը նորմայում 60-100 է, սպորտային ծանրաբեռնվածության դեպքում կարող է հասնել անգամ րոպեում 200 զարկի: Մանր կաթնասունների ու թռչունների, օրինակ՝ ագռավազգիների մոտ սրտի կծկումների հաճախականությունն ակտիվ փուլում կարող է հասնել անգամ րոպում 1000 զարկի: |

8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
21703.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
18203.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
23302.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
76402.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
22201.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
71720.10.2026, 20:13
