Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ.

«Նիկո՛լ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի»․ Ռուբեն Մխիթարյան

66
Այսօր, 10:54
«Նիկո՛լ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի: Իսկ Դադիվանքո՞ւմ: Իսկ Ամարասո՞ւմ: Գանձասարում կոնկրետ օր ունե՞ս ֆիքսած:
Ի դեպ, Աստված, ըստ քեզ, ո՞նց է վերաբերվում ուժայիններիդ խիտ ներկայությանը եկեղեցիներում:
Դեկտեմբերի 7-ը քաղաքական «պատարագի» վերածող անհիշողություն, անինքնասեր զանգված, մանդատի համար «ինքնասպաններ», 7 տարում 1 քառակուսի մետր բնակելի տարածք Գյումրիում չկառուցածին, Աջապահյան Միքայելին կալանավորածին, Գյումրին 2018-ից քաղաքական ավանտյուրաների մեջ մտցրածին աղ ու հացով դիմավորելուց հետո տարեք քյալլա ուտելու: Գլոխ ուտելը իրա սիրած գործն է»:

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան