Սատկել է 141-ամյա կրիան, որը «վերապրել է» 2 համաշխարհային պատերազմները
![]() Ըստ Independent-ի՝ սատկել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգու ամենատարեց բնակչուհին՝ «Տատիկ» անունով հալապագոսյան կրիան։ Տատիկը 141 տարեկան էր։ Նա սատկել է նոյեմբերի 20-ին։ Կյանքի վերջին տարիներին կրիան տառապում էր տարիքային ոսկրային խնդիրներից։ Նրա տառապանքներին վերջ տալու համար մասնագետները որոշել են նրան էվթանազիա անել։ Տատիկը Սան Դիեգո է ժամանել Բրոնքսի կենդանաբանական այգուց 1920-ականների վերջին։ Իր կյանքի ընթացքում տատիկը վերապրել է 20-րդ դարի կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ երկու համաշխարհային պատերազմները և ԱՄՆ-ի 20 նախագահներին։ Կենդանաբանական այգու աշխատակիցները կատակով նրան անվանում էին «թագուհի», իսկ այցելուները նրան հիշում են որպես բարեկամական և հանգիստ արարած, որը ուտում էր հազարի տերևներ և կակտուսի պտուղներ։ Հալապագոսյան կրիաները կարող են ապրել մինչև 100 տարի վայրի բնության մեջ, իսկ գերության մեջ՝ գրեթե կրկնակի։ Դրանցից ամենահայտնին՝ Հարիեթը, մոտ 175 տարի ապրել է Ավստրալիայի կենդանաբանական այգում։ |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16119.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
27718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
23816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
19514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
19813.10.2026, 19:48
