Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

19-ամյա ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է ծառից կախված

949
Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ., 13:00
19-ամյա ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է ծառից կախված

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: