Գիտնականները նշել են քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից մեկը
![]() Քրոնիկ բորբոքումները չարորակ ուռուցքների զարգացման հիմնական պատճառներից են: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվում են MedicalXpress-ում: Պարզվել է, որ տասից երկուսի դեպքում, քաղցկեղի առաջացման պայմանները կապված են վիրուսների կամ բակտերիաների առկայության հետ: Բակտերիաների և MUC1 գլիկոպրոտեինի փոխազդեցությունը հանգեցնում է այդ հիվանդության զարգացմանը: Այն վնասում է օրգանների էպիթելային բջիջների ապիկալ մակերեսները: Ըստ հետազոտության, քրոնիկ բորբոքումով գլիկոպրոտեինն օրգանիզմում կարող է առաջացնել պաթոգեն պրոցեսներ: Միևնույն ժամանակ, փորձագետները շեշտում են, որ MUC1 ունենում է նաև պաշտպանիչ գործառույթ, որը միշտ չէ, որ վերածվում է վտանգավոր բջջի: Այսպիսով, որոշ հիվանդների մոտ գլիկոպրոտեինները շարունակում են իրականացնել հակաբորբոքային գործառույթներ: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
