ԱՄՆ Սենատը մտադիր է հետաքննել Բայդենի հնարավոր ճնշումը Պորոշենկոյի վրա
![]() ԱՄՆ Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Լինդսի Գրեհեմը պետքարտուղար Մայք Պոմպեոյից փաստաթղթեր է պահանջել՝ կապված Պետրո Պորոշենկոյի և Ջո Բայդենի հեռախոսազրույցների վերաբերյալ, այդ թվում Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի՝ Վիկտոր Շոկինին պաշտոնանկ անելու հետ: Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն՝ հղում անելով սենատորի նամակին: Գրեհեմի խոսքով, 2016 թվականի փետրվարի 11-ին, 18-ին և 19-ին Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ, որի ժամանակ բարձրացրել է գլխավոր դատախազ Շոկինին «ենթադրյալ կոռուպցիայի համար աշխատանքից հեռացնելու մասին» հարցը: Նրանց միջև ևս մեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել 2016-ի մարտի 22-ին՝ Շոկինին հեռացնելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ։ Հիշեցնենք՝ 2018-ի հունվարին Բայդենը պահանջում էր, որպեսզի Ուկրաինայի նախագահը պաշտոնանկ անի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
