«Պետք է պատասխան տա Արթուր Վանեցյանը». Արման Բոշյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Բոշյանը Factor TV-ի եթերում նշել է, որ համաձայն է այն տեսակետին, որ Հայաստան-Իտալիա խաղից հետո պետք է պատասխան տա ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը. «Մենք անընդհատ մեր ֆուտբոլի պատմության մեջ և քաղաքական գործընթացներում տեսել ենք անպատասխանատվություն, երբ մարդիկ չեն ցանկացել պատասխանատվություն ստանձնել։ Կարծում եմ, որ նոր Հայաստանում և նոր քաղաքական-հասարակական հարաբերություններում միանշանակ է, որ ամեն մեկն իր ոլորտի համար պետք է պատասխան տա։ Պարոն Վանեցյանը գործուղվել է ֆուտբոլի ֆեդերացիա որոշակի առաքելությամբ, և որոշակի պատասխանատվությամբ, որոշակի արդյունքների ակնկալիքներով, և այս խաղը, ցավոք սրտի, ցույց տվեց, որ այդ խնդիրները չեն լուծվել։ Իմ տեղեկատվությամբ՝ պարոն Վանեցյանի առջև կոնկրետ խնդիրներ են դրվել ֆեդերացիայի հետ կապված, այն դարձնելու ավելի ժողովրդավարական, ավելի թափանցիկ և գործընկերային, բայց մենք, թեկուզ մարզչի ընտրության հետ կապված, որոշակի տարաձայնություններ նկատեցինք։ Դա վկայում է, որ այն խնդիրների ծավալը, որ դրվել է պարոն Վանեցյանի առջև, չի իրականացվել»,-ասել է պատգամավորը: Հարցին, թե Վանեցյանը պե՞տք է հրաժարական տա, թե՞ ուղղվելու հնարավորություն կա, Բոշյանը պատասխանել է. «Առավոտից այս թեման քննարկվում է և բազում օրինակներ էին բերվում Բուլղարիայից և Անգլիայից, որ նման պարտությունների դեպքում ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տալիս։ Եվ ոչ միայն ֆեդերացիայի նախագահը։ Բուլղարիայի օրինակը բերվեց, երբ այնտեղ քաղաքական խմորումներ է առաջացրել հավաքականի պարտությունը 6։0 հաշվով, երբ պահանջվեց ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, և նա հրաժարական տվեց։ Ժողովրդավարական պրոցեսներում նմանատիպ իրադարձությունները չեն կարող առանց հետևանքների մնալ, միանշանակ պատասխանատուն կա, և նա պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը»: Նա նշել է, որ Վանեցյանի հրաժարականի դեպքում քաղաքականության տարր չի լինի. կա փաստ որով պետք է առաջնորդվել։ «Ես նորից եմ ասում, հիշո՞ւմ եք ֆեդերացիայի շուրջ պտտվող խոսակցությունները, լարում կար ֆեդերացիայում և պարոն Վանեցյանի՝ այդ պաշտոնն ստանձնելը միտված էր գլխավորապես այդ ինստիտուտը թափանցիկ դարձնելուն, որովհետև խոսակցություններ էին պտտվում, որ էնտեղ որոշակի քրեական և մախինացիաների սխեմաներ էին գործում, և այդ շղթաները պետք է կոտրվեն։ Բայց մենք չտեսանք այդ փոփոխությունը»,- եթերի ընթացքում ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ «միանշանակ, կողմ է» Վանեցյանի հրաժարականին: Մանրամասները՝ տեսանյութում: |

Մահացել է «Ուրարտուի» սան Վահան Պետրոսյանը
13116.01.2026, 15:42
Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
56612.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
37312.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
77209.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
22007.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17707.01.2026, 16:24
