«Իրականում որևէ խնդիր չի եղել». Վանեցյանը՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին
![]() Այսօր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ֆեդերացիայի գործադիր կոմիտեն է միաձայն հաստատել Աբրահամ Խաշմանյանի նշանակումը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Նա նշել է, որ ՀՖՖ-ն մեկ տարվա պայմանագիր է կնքել Խաշմանյանի հետ։ «Իրականում որևէ խնդիր չի եղել, ինչ-որ երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ և այս հարցի վերաբերյալ սևեռվեց հասարակության ուշադրությունը»,-ասել է Վանեցյանը: Նոյեմբերի 6-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակել Աբրահամ Խաշմանյանին, որը մեծ աղմուկ էր առաջացրել ՀՖՖ գործկոմում: Ասում էին, թե Խաշմանյանի թեկնածությունը չի քննարկվել գործկոմում։ Այդ մասին հայտնել էր նաև ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը՝ ասելով, որ ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակելու հավաքականի գլխավոր մարզիչ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
