Շմոլ գազից թունավորված երեխաներից երկուսը «Արարատ»-ի ֆուտբոլիստներ էին
![]() Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ Ժաննա և Սերինե Միրոնյուկների ողբերգական մահվան մասին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորապես վշտացած է տեղի ունեցածով և ցավակցում է ֆուտբոլիստների հարազատներին ու մտերիմներին»: Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 16-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ-ի, 12-ամյա Սերինե Մ-ի, 15-ամյա Տիգրան Ս-ի և 14-ամյա Ժաննա Մ-ի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
