Նոր Հաճնում՝ իրենց բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը
564
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ., 21:55
![]() Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ-ի, 12-ամյա Սերինե Մ-ի, 15-ամյա Տիգրան Ս-ի և 14-ամյա Ժաննա Մ-ի դիերը: Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
190Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
183Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
282Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
202Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
310Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
133Երեկ, 09:12
