«Ազգայինի քողի տակ անձնական շահն են պաշտպանում». Փաշինյան
![]() Ազային ժողովում պատասխանելով հայրենագիտական առարկաների՝ ոչ մասնագիտական բուհերում ոչ պարտադիր լինելու որոշմանը վերաբերող հարցին, Նիկոլ Փաշինյանը ասաց. «Երբ որ մենք ասում ենք՝ մեր բուհերում հայոց լեզվի ուսումնառությունը պետք է պարտադիր լինի, նշանակում է՝ առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ մենք դպրոցներում հայոց լեզու ու պատմություն չենք սովորեցնում: Նաև տրվում է ակադեմիական ազատություն՝ որ բուհն ուզում է, որ իր համար լինի պարտադիր, թող լինի պարտադիր: Բայց եթե մենք ուզում ենք տեխնոլոգիական, արդյունաբերական, երկիր ունենալ, պետք է մեր ևʹ բուհերում, ևʹ ուրիշ տեղերում դասաժամերը ճիշտ բաշխենք: Հետաքրքիրն այն է, որ մենք որոշում ենք, որ կիբեռնետիկայի ֆակուլտետում որոշ առարկաներ պարտադիր չեն լինի, բողոքում են այն ֆակուլտետները, որոնց համար այդ առարկաները ոչ միայն պարտադիր են, այլև՝ մասնագիտական: Նրանք պնդում են, թե մեր ապագայի աշխատատեղերն եք փակում: Այսինքն, ազգայինի քողի տակ անձնական շահն են պաշտպանում»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
