Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում 16 պաղեստինցի է սպանվել
![]() Առնվազն 16 պաղեստինցի սպանվել է Գազայի հատվածում իսրայելական բանակի ավիահարվածների հետևանքով, ևս 50-ը վիրավոր են: Այս մասին հայտնում է Dunia al-Watan լրատվականը: Նշվում է, որ միայն այսօր սպանվել է 6 խաղաղ բնակիչ: Որոշ ժամանակ առաջ մարտական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Գազայի Էթ Թուֆահի շրջանում ապրող արաբների թաղամասի վրա, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ: Հիշեցնենք, որ պաղեստինյան խմբավորումները և Իսրայելի բանակն արդեն 24 ժամ փոխադարձ ավիահարվածներ են հասցնում: Նոյեմբերի 12-ին ռմբակոծման հետևանքով սպանվեցին «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատար Բահա Աբու ալ Աթանն ու նրա կինը: Այդ ընթացքում Գազայից դեպի Իսրայելի տարածք արձակվել է ավելի քան 250 հրթիռ ու ականանետային արկ: Իր հերթին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել արմատականների խմբավորումների տարածքներին: ![]() ![]() ![]() |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52



