«Կացին՝ հայագիտական առարկաների գլխին». պատմաբանն ու բանասերը՝ աղմկահարույց նախագծի մասին
![]() «Այս օրենքի նախագծով ԳԱԱ-ն փաստորեն վերանում է: Նախարարի խոսքով ասվեց, որ իրենց նպատակը գիտությունը բուհեր տեղափոխելն է: Դա նշանակում է, որ բուհերում գիտություն չկա, ես այդ կարծիքին չեմ: Գիտության ու կրթության ոլորտում բազում խնդիրներ կան, սակայն չգիտես ինչու՝ առաջին հերթին կացինն իջավ հայագիտական առարկաների վրա». նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ գնահատելով «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքի նախագիծը: Ա. Մելքոնյանը նկատեց, որ Հարվարդի համալսարանում հայերեն են սովորում, մինչդեռ մենք ի՞նչ օրինակ ենք դառնում Սփյուռքի համար: Պատմաբանն ասաց, որ իրենք լինում են զորամասերում, հայոց պատմության դասախոսություններ են կարդում, որոնք ունկնդիրները մեծ ուշադրությամբ են լսում: Նրա պնդմամբ՝ ՀՀ-ում գործող ակադեմիական կրթությունը որևէ առնչություն չունի խորհրդային կրթության հետ: Այդ համակարգը միջնադարից է գալիս, որն ընդօրինակել է Ռուսաստանը: Այն եվրոպական կրթական համակարգ է: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն էլ հայտարարեց, որ օրինագիծը հասարակության կողմից մերժված է: Նա սխալ համարեց 2 ոլորտները՝ գիտությունը և կրթությունը մեկ օրենքով ներկայացնելը, դրանք պետք է առանձին օրենքներով լինեն: «Նախագծում գիտությունը խեղճ սպասավորի դերում է ներկայացված»,- նշեց նա: Նույնատիպ կարծիքներ հայտնեցին նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նախագիծը կյանքի կոչվելու դեպքում իրենց հետագա քայլերի մասին ասացին, որ հույս ունեն, որ ողջախոհությունը կհաղթի, և նախագիծն օրենք չի դառնա: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
