«Մի՞թե հայոց լեզվի ուսուցման «կարգավիճակի» փոփոխությունը նպաստելու է այս նպատակների իրականացմանը». Արթուր Խաչատրյան
![]() Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը սոցկայքի իր էջում գրել է. «Կրթություն և մշակույթ. ըստ իս՝ կրթական համակարգի նպատակն է պատրաստել լավ մարդ, լավ քաղաքացի, լավ մասնագետ: Մի՞թե հայոց լեզվի ուսուցման «կարգավիճակի» փոփոխությունը նպաստելու է այս նպատակների իրականացմանը: Մի՞թե մեր համալսարանների որակը զիջում է Օքսֆորդին ու Քեմբրիջին, որովհետև մեզ մոտ «Հայոց լեզու» են պարտադիր անցնում: Իհարկե, ո՛չ: Բա ինչո՞ւ են հիմնականը թողած, անցել հայոց լեզվի դասավանդմանը: Առաջնայինը երկրորդականից չեն տարբերո՞ւմ, թե՞ այլ օրակարգ ունեն: Հուսամ՝ առաջինը.... Մշակույթի մասին: Մարդ կա Չարենց է սիրում, մարդ կա՝ Մեծարենց: Մարդ կա Չարենցի «Լենինն ու Ալին» է սիրում, մարդ կա՝ «Նավզիկեն»: Բայց մենք ճաշակի մասին չենք խոսում, այլ տեսակի: Ի՞նչ տեսակի մշակույթ պետք է ԿԳՄՍ-ն խրախուսի՝ ազգային (ազգագրական), թե՞ փորձարարական ու ավանգարդ: Այս արագ գլոբալիզացվող աշխարհում, երբ ազգերի միջև սահմանները գնալով ավելի են «լղոզվում», միայն սեփական մշակույթը խրախուսելը մեզ կփրկի ձուլումից ու ինքնության կորստից: Եվ հազար անգամ ճիշտ էր Չերչիլը, ով ասում էր՝ «Եթե մշակույթի համար չենք պատերազմում, ապա էլ ինչի՞ համար» (գաղափարը ճիշտ է նույնիսկ, եթե դա իրեն վերագրվող խոսքեր են): Հ. Գ. Ու մի փորձեք ազգայինի ու աշխարհաքաղաքացիության միջև պայքարը ներկայացնել որպես հետամնաց գեղցի ռաբիզների ու բարձրաճաշակ կուլտուրական առաջադիմականների հակասություն: Ով չի գնահատում սեփական մշակույթը, չի կարող գնահատել համաշխարհային մշակույթը»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
