«Սա նշանակում է բուհերը դնել դիկտատորական կառավարման տակ». Արտակ Մովսիսյան
![]() «Ստանալով բուհական համակարգից ու Ակադեմիայից բացասական կարծիքներ, շատ անհասկանալիորեն, նախարարը հայտարարեց, որ միևնույն է, որևէ սկզբունքային հարցում զիջման չեն գնալու». նոյեմբերի 13-ին հրավիրած ասուլիսում, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված այն օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը հայեցողական դարձնել, ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը: Ըստ նրա՝ դրանից հետո իրենք որոշել են հարցը հանրայնացնել, և հոկտեմբերի 28-ին բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Հաջորդող օրերին հանրային հարթակում հայտնվեցին «Մել» ֆիլմի նկարահանման համար 20 մլն դրամ տրամադրելու տեղեկատվությունը, «Հուզանք ու զանգ» ներկայացումը, որոնք ուսանողների պոռթկումն առաջացրին: «Ես հասկանում եմ ուսանողների հուզումը, ես էլ ուսանող լինեի, նույն բանը կանեի»,- ասաց նա: Ա. Մովսիսյանի վկայությամբ՝ իրենք բաց նամակով հորդորել են հետ կանչել նախագիծը՝ այն համարելով վտանգավոր: Նա նախագծում առկա մի դրույթի մասին հիշատակեց, ըստ որի՝ բուհերի հոգաբարձուների 12 հոգանոց խորհրդի 6 անդամին նշանակում է նախարարը, իսկ բուհը՝ 4-ին: «Ընդ որում՝ կանխորոշվում է ռեկտորի նշանակումը, իսկ ռեկտորին տրված է իրավունք՝ նշանակել բոլոր դեկաններին: Այսպիսի բան անգամ խորհրդային կարգերում չի եղել: Եվ սա նշանակում է բուհերը դնել նախարարությունից դիկտատորական կառավարման տակ, որը հակասում է բուհական ինքնակառավարմանն ու տրամաբանական կառավարման որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում»,- գնահատեց ԵՊՀ դասախոսը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
