Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են ՏՏ ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները

693
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ., 08:45
Հայտնի են ՏՏ ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները

Superjob կայքի տվյալներով՝ Android և iOS օպերացիոն համակարգերի մշակողները, UI/UX դիզայներները, QA մասնագետները և տվյալների վերլուծությամբ զբաղվող ՏՏ ոլորտի այս հաստիքները 2020 թվականին ամենաշատ պահանջարկ ունեցող մասնագիտությունները կլինեն։
Թեստավորողների և QA մասնագետների փորձի պահանջարկը նույնպես մեծ է։ Այստեղ պահանջարկ ունեն երիտասարդ մասնագետները, կան ընկերություններ, որոնք պատրաստ են իրենց հաշվին վերապատրաստել այդ մասնագետներին։ Յուրաքանչյուր թափուր տեղի համար կա միջինում 2,5 ռեզյումե:
Ընկերության փորձագետները կարծում են, որ տվյալների վերլուծաբանների պահանջարկը կշարունակի մեծանալ: Առավել մեծ պահանջարկ ունի ՏՏ ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների, վաճառքների և ծառայությունների ոլորտում վերլուծաբանների աշխատանքը: