«Տիկի՛ն Զոհրաբյան, վախենամ՝ շատ մարդիկ նույնիսկ հայոց լեզվի քննություն չկարողանան հանձնել». Ալեն Սիմոնյան
![]() «Վերջին շրջանում տպավորություն է, թե գիրք կարդալը, սեփական պատմությունը, գրականությունն իմանալը հին պատմություն է: Վստահեցնում եմ՝ գիրք կարդալը ժամանակակից է... Միայն այս տարի 5370 դիմորդներից հայոց լեզվի ու գրականության պետական միասնական քննության նվազագույն շեմը, այսինքն դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045 ուսանող: Սա արդյունք է հանրակրթական ու ավագ դպրոցներում առարկայի վատ դասավանդման»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եկեք թեստ անցկացնենք մեր պաշտոնյաների, պատգամավորների շրջանում, թե քանի անգամ է այս ամբիոնից հնչել «հաշվանդամ», «հարցը կայանում է նրանում» արտահայտությունները»,- շարունակեց նա: «Տիկի՛ն Զոհրաբյան, վախենամ՝ հայոց լեզվի քննություն հանձնելու լինենք, շատ մարդիկ նույնիսկ տարրական գիտելիքներ չունենան: Եկեք էդ թեման չբացենք: Դեմ չեմ, եկեք սկսենք, բայց բանավեճի մեջ չմտնենք, հա՞»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
