«Եկեղեցու պատմությունն» արհեստականորեն ներմուծված առարկա է». Թագուհի Ղազարյան
«Դաշնակցական երիտասարդների կողմից նախաձեռնած շարժումը որևէ հեռանկար չունի։ Չգիտեմ, դա իրենց քաղաքացիական իրավունքն է, կարող են օգտվել դրանից, բայց ես չեմ կարծում, թե իրենք այդքան մեծ վստահություն ունեն, որպեսզի կրթության ոլորտի խնդիրները հանրությունն իրենց պատվիրակի»,- այսօր Factor TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը: Անդրադառնալով «Հայոց եկեղեցու պատմություն» առարական դպրոցական ծրագրից հանելուն՝ Ղազարյանն ասել է. ««Եկեղեցու պատմությունը» կապվում է հայրենասիրության հետ։ Ես եկեղեցու պատմություն անցել եմ դպրոցում՝ ի տարբերություն Ձեզ։ Եվ ստացվում է, որ ես Ձեզանից ավելի հայրենասե՞ր եմ։ Ես իրականում չեմ կարող նման պնդում անել որևէ քաղաքացու հանդեպ, որովհետև ես վստահ եմ, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շատ են սիրում իրենց հայրենիքը, և պետք չէ ինչ-որ ուղիներ փնտրել՝ սովորեցնելու, թե ինչպես սիրել հայրենիքը։ Իրենցից յուրաքանչյուրը գիտի՝ ինչպես սիրել հայրենիքը, և դա արհեստական ու սովորեցնովի չէ։ Ինչ վերաբերում է «Եկեղեցու պատմությանը», ես կարծում եմ, որ դա արհեստականորեն ներմուծված առարկա է»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |
Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
12819.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
14518.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
25618.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
206412.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
206812.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
231311.04.2024, 23:24