«Ձեթ ու բրինձի պատմությունն ավարտված է Հայաստանում». վարչապետ
![]() «Դիպլոմը դեռևս կրթություն չէ. էս հարցի լուծումն է, որ պետք է լինի ԿԳՄՍ նաԽարարության գործունեության առաջնահերթությունը»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ հույս ունենալով, որ ձևակերպումը չի դիտարկվի այլ համատեքստում: «Աղքատությունը հաղթահարելու միջոցն աշխատանքն է: Սկսած նախակրթարանից՝ պետք է քաղաքացուն պատրաստենք նրան, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերան աշխատանքն է՝ ազնիվ աշխատանքը»: Փաշինյանի խոսքով՝ այսօր ՀՀ-ում սակավագիտության ու բացամտության պայքար է տեղի ունենում. «Մարդկանց անհեթեթ ինչ-որ վախեր ներշնչելով, օգտվելով տեղեկացվածության պակասից, կեղծ կարգախոսներ են դնում շրջանառության մեջ: Եթե որևէ մեկին թվում է՝ մեզ էդ բաներով պիտի վախեցնել, սխալվում են: Իրեք հանրությանը որևէ բան ներշնչելու շանս չունեն, որովհետև հանրության կողմից մերժված են ու մղված են լուսանցք. էնտեղից երբեք դուրս չեն գալու... Պատկերացումն այն էր, որ մարդիկ պետք է կցված լինեն իշխանությանը, իրենք էլ անցնեն, ձեթ ու բրինձ բաժանեն: Ձեթը բաժանվում էր ոչ թե աղքատությունը հաղթահարելու, այլ աղքատության մեջ պահելու համար: Էս պատմությունն ավարտված է ՀՀ-ում»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
