«Ոչ վաղ անցյալի պատմություն հիշեցնեմ սույն՝ Սիկտիվկար ուղարկված, բայց չգիտես ինչու Երևանում մնացած գործչին». Էդգար Առաքելյան
![]() Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե սրանից մի տասը տարի առաջ որևէ մեկն ինձ ասեր, որ գալու է օրը, երբ ընդդիմադիր Աշոտյանն ընդդիմադիր Քոչարյանի ալիքով ազգային դիրքերից պաշտպանելու է հայոց լեզուն ու հայ ինքնությունը Կրթության նախարար Արայիկ Հարությունյանից, կհորդորեի իր ֆանտազիաների մեջ մի քիչ ժուժկալ լինել։ Բայց եկավ, այդ օրն էլ եկավ։ Թևերս թերևս քշտեմ, մի քիչ ոչ վաղ անցյալի պատմություն հիշեցնեմ սույն Սիկտիվկար ուղարկված, բայց չգիտես՝ ինչու Երևանում մնացած գործչին։ Հ. Գ. Քանի որ թեմայից անտեղյակները գուցե այդքան էլ լավ չհասկանան, թե հատկապես ինչի մասին է խոսքը, ասեմ, որ 2010-ին մենք Արայիկի ու էլի շատերի հետ եղել ենք Աշոտյանի՝ օտարալեզու դպրոցները վերաբացելու ծրագրի դեմ քաղաքացիական շարժման առաջնագծում: Իսկ թե ինչպիսի ապազգային գործչի համբավ էր վայելում այդ օրերին Արմեն Աշոտյանը, կարող եք վերհիշել՝ դիտելով այդ ժամանակվա ամենամեծ ու ակտիվ խմբերից մեկի այն ժամանակվա քննարկումներն ու հրապարակումները»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
