«Իմ հերքումից հետո էլ մի ուրիշ խայտառակություն են անում». Արայիկ Հարությունյան
![]() ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ լավ է, հանրապետական «տասովշիկ» դասը և նրանց դաշնակից դաշնակցականները նոստալգիկ հիշողությունների արդյունքում կրկին միավորվում են: Իրենք իրենց հարց տալիս, իրենք պատասխանում: Հիմա իմ հերքումից էլ հետո մի ուրիշ խայտառակություն են անում, հարցեր են տալիս մի ժամանակահատվածի համար, երբ իրենց ընկեր Լևոնը եղել է նախարար: Դաշնակցականներ, գնացե՛ք մի հատ հարցրեք, թե ինչու է այդպես ստացվել: Բայց նույնիսկ, եթե հարցնեք, բան չի կարողանա ասել, որովհետև նրան ոնց ասել են, այնպես էլ արել է: Առանց ընկեր Լևոնին հարցնելու բյուջե էին կտրում, առանց նրան հարցնելու իր իսկ նախարարությունում երրորդ փոխնախարարի հաստիք էին բացում, որ վերահսկեին: Ժողովուրդ ջան, Ձեզ հարց տվեք՝ ինչու է սրանց համախմբումը տեղի ունենում: Անհիմն թիրախավորել են ինձ, իմ գործընկերներին, երբեմն նաև՝ իմ ընտանիքի անդամներին: Ու պատճառն այն է, որ քանդվում են «մաֆիոզ» ենթակառուցվածքները, վերահսկողությունը գնալով զրոյանում է համակարգերում: Ի դեպ, բողոքում եք նախարարության աշխատանքից, ահագին դաշնակ վարչության պետ ունեք, էսօր, երբ արկղերը բերել էիք, հետներդ տանեիք: Բայց ի տարբերություն Ձեզ, երբ ուր մտնում էիք, ոհմակային սկզբունքով «չիստկա» էիք անում, ես, որպես պետականություն հարգող մարդ, ինստիտուտը չքանդեցի՝ հանելով բոլոր ձեր կուսակցականներին: Մի խոսքով, ժողովուրդ ջան, հեղափոխությունն անշրջելի է: Չվախենաք աղմուկից, բոլոր խոշոր բարեփոխումներն էլ բարդ են գնում: Այս օրերին հետևեք հարցազրույցներին, պարզաբանումներին: Ոչ այս կազմի, այլ ազնիվ ժողովրդի, մեր հայրենակիցների հետ պատրաստ ենք անընդհատ քննարկել և բացատրել մեր դիրքորոշումը»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
