«Իրաքյան Քրդստանում հայերին հայերեն սովորեցնելու խնդիր կա». Կարեն Հովհաննիսյան
![]() Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրաքյան Քրդստանում ապրում են հայեր, ընդ որում, ապրում են համայնքով: Բավականին միասնական համայնք է, բայց... Բայց այդ հայերը հայախոս չեն, ցավոք սրտի, նոր-նոր Հայ Առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ սկսել են հայերեն սովորել, անկախ տարիքից: Չնայած այն բանին, որ հայերենը Իրաքյան Քրդստանում ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ և պետությունը հայերենի ուսուցման համար ծախսերը հոգում է, բայց, միևնույն է, խնդիր կա քրդախոս հայերին հայերեն սովորեցնելու համար: Եկեղեցին միայն կիրակի օրերին է կարողանում հայերենի դասեր անցկացնել, որոնք բավարար չեն, քանի որ մինչև մյուս կիրակի, մարդիկ մոռանում են անցածը... Ինչ էի ուզում ասել, երբ կորցնում ենք, նոր ենք գնահատում անգին գանձի արժեքը: Ի դեպ՝ Մերձավոր Արևելքում եթե մի փոքր ուշադիր լինես, ապա բոլոր լեզուներում կգտնես հայերեն բառեր, որոնք փոխառված են հենց հայոց լեզվից... Մեր չնաշխարհիկ լեզվով պետք է գեղեցիկ խոսեն ՏՏ ոլորտի մասնագետները, գիտնականները, նկարիչները, ինժեներները, օդաչուները, իսկ դրա համար պարզապես պետք է յուրացնենք մեր արքայական ու ազնվագույն լեզուն: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
