«Ուսանողները պայքարում են որոշելու իրավունքի դե՞մ». Միքայել Նահապետյան
![]() «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ավարտել եմ ԵՊՀ-ն՝ աշխարհագրություն մասնագիտությամբ։ Աշխարհագրության մասնագետը Հայաստանում իր փեշակով լավ վաստակելու մի ձև ունի՝ աշխարհտեղեկատվական տեխնորոգիաները։ Համալսարանում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաներն անցել եմ ընդհանուր առմամբ 6 կիսամյակ, իսկ իմ մասնագիտական առարկան 1 կիսամյակ։ Ռեֆորմը, որի դեմ պայքարում են բանասիրականի ուսանողները՝ նախատեսում է հայեցողական դարձնել առարկայի ուսուցումը։ Ինձ մնար՝ ընդհանրապես ուսանողի հայեցողությանը կթողնեի։ Ի՞նչ են ասում բողոքի դուրս եկածները. որ պիտի պարտադիր լինի՞, որ պիտի ուսանողի վզին փաթաթվե՞ն էդ առարկաները։ Ուսանողները պայքարում են որոշելու իրավունքի դե՞մ։ Ես հույս ունեմ, որ բողոքի բուն շարժառիթը կլորիկ ժամեր կորզած էդ ֆակուլտետների հաստիքացուցակը պահպանելը, հետևաբար, իրենց ապագա զբաղվածության հարցը լուծելը չէ։ Ի դեպ. էդ, որ ասում են «դպրոցներում Հայոց լեզվի դասավանդման մակարդակը ցածր է»՝ տպավորություն է ստեղծվում թե էդ դասավանդողներն ու դասագրքերը Պապուա Նոր Գվինեայից են բերվել»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
