«Արայիկ Հարությունյանի նկատմամբ պրիմիտիվ ու բռի արշավը տեղավորվում է քաղաքական հստակ հաշվարկի մեջ». Հովհաննես Հովհաննիսյան
![]() ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արայիկ Հարությունյանի նկատմամբ այս պրիմիտիվ ու բռի արշավը տեղավորվում է քաղաքական հստակ մի հաշվարկի մեջ, երբ իշխող ուժի որևէ ներկայացուցիչ թիրախավորվում է ու բոլոր միշիկնյուզերն ու այլ խմբերը փորձում են հնարավորինս վարկաբեկել այդ անձին։ Եթե հիշում եք, այդպիսի պարբերական հարձակումների են ենթարկվում քաղաքական թիմի այլ անդամներ ևս՝ հույս ունենալով, որ նույն քաղաքական թիմի այլ ներկայացուցիչներ կլռեն կամ կչարախնդան։ Ուրեմն իմացեք՝ մենք միասնական ենք ինչպես երբևէ։ Իսկ այս քաղաքական արշավն ուղղված է Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենակարևոր ռեսուրսի՝ հանրային վստահության մաշեցմանը, քանի որ, ի տարբերություն հակընդդեմ ուժերի, մենք ոʹչ օլիգարխիկ իշխանություն ենք, ոʹչ կոռումպացված համակարգ և չենք տիրապետում ձեր անսահմանափակ մեդիա ու ֆինանսական ռեսուրսներին։ Այնպես որ, հարգելիներս, սա Արայիկ Հարությունյանի դեմ ուղղված արշավ չէ, այլ հնի ու հետադիմականի արշավն է նորի ու առաջընթացի դեմ։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
