«Ճիշտ կլիներ հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրել համաշխարհային ու տարածաշրջանային կոնտեքստում». Կ. Վրթանեսյան
319
Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ., 05:05
![]() Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ իս՝ ճիշտ կլիներ հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրել համաշխարհային ու տարածաշրջանային կոնտեքստում՝ մեր հարևանների պատմության հետ: Այդ ամենը՝ աշխարհագրության, իրավագիտության ու հասարակագիտության, գիտության պատմության հետ համատեղ, որպեսզի սովորողը ոչ թե ուղղակի ինչ-որ իրադարձությունների շարան անգիր անի, այլ հասկանա այդ իրադարձությունների տրամաբանությունը, կոնտեքստը: Շատ լավ կլինի, որ սովորեն քննական մտածողության, որոշումներ կայացնելու տրամաբանությունը պատմական նյութի վրա, փորձեն մտածել, թե իրենք ինչպե՞ս կվարվեին այս կամ այն գործչի տեղում, և այլն, և այլն: Իհարկե, այդպիսի մեգա-առարկա մշակելն ահավոր բարդ կլինի, բայց արժի»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
