«Հայ ժողովրդի պատմությունը հայ եկեղեցու պատմությունից տարանջատելով՝ ի՞նչ ուղերձ ենք հղում». Փաշինյան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ «զրույց քաղաքացու հետ» ձևաչափին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում շփվելով քաղաքացիների հետ: Նա մասնավորապես անդրադարձ կատարեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցներում դասավանդելու պարտադիր սկզբունքին: «Մենք հայ ժողովրդի պատմությունը հայ եկեղեցու պատմությունից տարանջատելով՝ ի՞նչ ուղերձ ենք հղում: Ուրեմն այս տրամաբանությամբ մենք պետք է ունենանք հայ ժողովրդի պետականության պատմություն, մշակույթի պատմություն և այսպիսի բազմաթիվ առանձնացված առարկաներ, ինչը, հասկանում ենք, որ անհնարին է: Այո, խորհրդային ժամանակներում մեր պատմության դասագրքերում հնարավորինս նսեմացված է եղել կրոնի տեղը, բայց անցել են այդ ժամանակները: Հիմա ճիշտ ժամանակն է, որ մենք միասնական պատմություն ստեղծենք՝ առանց իրարից տարանջատելու մեր պատմության չափազանց կարևոր ինստիտուները: Առանձնացնելով՝ մենք հակադրում ենք այդ երկուսն իրար»: Նա նաև տարակուսեց, որ հայկական բուհերի մասնագիտական գրականությունն օտար լեզվով է, բայց այդ հարցը ոչ ոք չի բարձրացնում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
