Երևան`   +34 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

Պետրոս Ղազարյանը՝ երիտասարդ դաշնակցականների պահանջի մասին

431
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ., 05:10
Պետրոս Ղազարյանը՝ երիտասարդ դաշնակցականների պահանջի մասին

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երիտասարդ դաշնակցականները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ի թիվս այլ պատճառների նշվում է բուհական ծրագրում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը։
Իսկ այս առարկաները պարտադիր են դարձել, որովհետև մեր հանրակրթությունն այնապիսի ողբալի մակարդակի է հասել, որ մեկ տասնամյակում այդ առարկաները չեն յուրացվում պատշաճ։ Հավանաբար երիտասարդության պատճառով մեր դաշնակ պարմանները չեն հիշում, որ նախարարներն ու փոխնախարարներն են մեր հանրակրթության համար երկար տարիներ պատասխանատու եղել»։