Բերդի տարածաշրջանի բոլոր հանրակրթական դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց․ Լավրենտի Միրզոյան
![]() Շատ շուտով Բերդի տարածաշրջանի բոլոր հանրակրթական դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց՝ «Ես և իմ ծննդավայրը» խորագրով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, շատ շուտով Շամշադինի բոլոր հանրակրթական դպրոցներում կուսուցանվի նոր դասընթաց՝ «Ես և իմ ծննդավայրը» խորագրով, որի ընթացքում դպրոցականները կծանոթանան իրենց բնակավայրերի պատմությանը, ժողովրդական բանահյուսությանը, աշխարհագրությանը, պատերազմական և արտակարգ իրավիճակներում իրենց անելիքներին, պատմաճարտարապետական հուշարձաններին, իրենց բնակավայրերի գիտամշակութային գործիչներին, անվանի մարդկանց և այլ հարցերի...Պատերազմի առաջնագծում գտնվող դպրոցականները պետք է պատրաստ լինեն դիմակայության: Եկեք համատեղ իրականացնենք մեր ծրագիրը՝ հանուն մեր Տավուշի, հանուն մեր երեխաների.. Հ.Գ.Ծրագրի հեղինակներն են ՀՀ Տավուշ մարզպետ Հայկ Չոբանյանը և ես...Ձեր առաջարկությունները կարող եք հաղորդել ինձ՝ հեռ. 091 481236 ․.. Նոյեմբերի 13-14-ին կկայանա դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը Բերդում... Շնորհակալությունս մարզպետարանի կրթության վարչության պետ, տիկին Ղազումյանին և հարգարժան մարզպետին...»,- նշել է նա։ ![]() |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12

