Հարցեր՝ ուսուցչի նվազագույն աշխատավարձի վերաբերյալ. պատասխանում է ԿԳՄՍ խոսնակը
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը «Դուք հարցնում եք, մենք պատասխանում ենք» ձևաչափով մի քանի պարզաբանում է ներկայացրել ուսուցիչների աշխատավարձերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ հարցին, թե ուսուցչի նվազագույն աշխատավարձը տարածվո՞ւմ է դպրոցի վարչական և մանկավարժական բոլոր աշխատողների վրա (տնօրեն, փոխտնօրեն, գրադարանավար, հոգեբան և այլն), և ի՞նչ ծանրաբեռնվածության համար է այն հաշվարկված, խոսնակը պատասխանել է. «Ուսուցչի նվազագույն աշխատավարձի երաշխավորված չափը տարածվում է բացառապես հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների վրա: Ուսուցչի նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար հունվարի 1-ից կկազմի առնվազն 108 հազար դրամ՝ հարկերը ներառյալ (այդ գումարից կկատարվի համապատասխան հարկային պահում): Նվազագույն աշխատավարձը հաշվարկված է մեկ դրույքի համար, որը կազմում է շաբաթական 22 դասաժամ: Ուսուցչի նվազագույն աշխատավարձի բարձրացումը չի վերաբերում արհեստագործական ուսումնարանների, քոլեջների, արվեստի դպրոցների մանկավարժներին: Բարձրացում լինելու է միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչների պարագայում: Երկրոդ հարցին՝ նվազագույն աշխատավարձից բացի՝ ուսուցչին կտրվե՞ն նաև գրավորների, աշխատանքային ստաժի, դասղեկության և նմանատիպ այլ վճարներ, Ա.Կժդրյանը պատասխանել է. «Ուսուցչի նվազագույն աշխատավարձի սահմանումը որևէ կապ չունի ուսուցչին տրվող հավելյալ վճարների հետ: Պետությունը սահմանել է մեկ դրույքի նվազագույն վարձատրության չափը, որից պակաս ուսուցիչը չի կարող վարձատրվել, իսկ հավելյալ վճարները կարող են տրվել, եթե դպրոցն ունի համապատասխան ֆինանսական միջոցներ: Հետևաբար՝ նման հարցերը պետք է հստակեցնել դպրոցի տնօրենի և կառավարման խորհրդի հետ»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
