Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

«Մեզանում անտեսված Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրը». Էդուարդ Մելիքյան

240
Շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ., 01:05
«Մեզանում անտեսված Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրը». Էդուարդ Մելիքյան

Աստղահնագիտությամբ, սեպագրերով ու քարտեզագրությամբ զբաղվող Էդուարդ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարահունջին նվիրված ծավալուն նյութում ես դեռ պատրաստ չէի անդրադառնալու անարդարացիորեն մեզանում անտեսված Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրին, և բացի այդ, չէի ցանկանում էլ ավելի ծանրացնել հոդվածը: Այդ պատճառով Հարթաշենի մասին որոշեցի պատմել առանձին գրառումով:

Հարթաշենի մեգալիթյան հուշարձանը, որը գտնվում է Շիրակի մարզում, Գյումրի քաղաքից 33 կմ հեռավորության վրա, իրենից ներկայացնում է մոտ 444 մ ձգվող երեք ուղիղ շարք մեգալիթների շարան, յուրաքանչյուրը մոտ 200-ից ավելի մեգալիթից կազմված … Թե որքան է եղել յուրաքանչյուր շարքում մեգալիթների սկզբնական թիվը, ավելի ստույգ պարզել անհնար է (գետի հունը հատող հատվածներում նրանց թիվը բնականաբար նվազում է –, հավանաբար, գետի ազդեցության և նրա հունի փոփոխման պատճառներով)… Սակայն դատելով մեգալիթների միջին հեռավորությունից՝ կարելի որոշ վստահությամբ ասել, որ նրանց թիվը կազմել է միջին հաշվարկով մոտ 225 մեգալիթ:

Ով կարդացել է Քարահունջի մասին իմ նյութը, կհիշի, որ Վիշապի տարին, որը հայտնի է նաև որպես Հայկի տարի և հուն. Սարոս, որի ավարտից հետո Լուսնային և Արեգակնային խավարումները կրկնվում են գրեթե նույն հերթականությամբ, կազմում է 223 սինոդիկ (լուսնային) ամիս: Եվ որ յուրաքանչյուր եռակի Սարոսի, այսինքն Էքսելիգմոս (հուն. ἐξέλιγμος) նոր ցիկլում այդ խավարումները կրկնվում են նույն «տներում» (համաստեղությունների ֆոնին): Ես ոչինչ չեմ պնդում հիմա, բայց բարդել այս զուգադիպությունները հերթական պատահականությունների վրա կարելի է, բայց արդարացի չէ և արդեն կնշանակի պարզապես կուրության սիմպտոմներ, կամ չտեսնելու, չընդունելու ցանկություն:

Ըստ երևույթին, Հարթաշենի համալիրը, ինչպես և Քարահունջը, իրենից ներկայացնում է տոմարային նշանակության վիշապատիպ գեոգլիֆ: Եթե նայենք «քարտեզին», ապա կտեսնենք, որ այդ առեղծվածային համալիրը, որը ձգվում է ձորակի լանջից լանջ, կարծես ջրամբարի պատնեշ փակում է Աչքասարի հարավ-արևմտյան լանջերից սկիզբ առնող գետակի հունը նրա հովտի մուտքի հատվածում:

Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրը

Բայց սա, իհարկե, չի կարող լինել ամբարտակ մի շարք պատճառներով… Այստեղ կրկին առերևույթ է Քարահունջի հետ զուգահեռը: Նկատի ունեմ համալիրի նաև խորհրդաբանական նշանակությունը: Հարթաշենի պարագայում դա գետի հունը/ակունքը փակող վիշապի միֆն է…

Առանձին ուշադրություն է պահանջում համալիրի ուղղվածությունը: Եթե Քարահունջը մշտապես համեմատվում է Սթոունհենջի հետ (այնինչ շատ ավելի արդարացի կլիներ համեմատել այն Էյվբերի հենջի հետ), ապա Հարթաշենը՝ ֆրանսիական Քարնակի հետ (մ.թ.ա. ~ 4500 թ.), որն արդեն կրոմլեխատիպ մեգալիթյան հուշարձան չէ, այլ «բազմաշար»:

Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրը

Քարնակի ուսումնասիրողները (մասնավորապես Annick Jacq-ը, Ալեքսանդր Թոմը և այլոք - John Edwin. Sun, Moon and Standing Stones. — paperback 1980. — Oxford : Oxford University Press), Քարնակի նշանակությունը, ինչպես և բոլոր (անխտիր) մեգալիթ. կառույցների նշանակություն հարցում նույնպես դիտարկում են արխեո-աստղագիտության եզրույթներում, հանգելով այն եզրակածության, որ համալրի ուղղվածությունը կապված է ամառային արևադարձի օրվա հետ (այդ օրվա Արեգակի ծագման կետի հետ):

Իսկ ո՞րն է Հարթաշենի ուղղվածության բացատրությունը: Մի՞թե կգտնվեն միամիտներ, որ դա էլ կհամարեն պատահականություն: Հարթաշենի պարագայում դրա (ուղղվածության) ազիմուտը չի համընկնում ոչ օրհավասարերի, ոչ արևադարձերի, ոչ էլ Շնաստղի գելիակիկ ծագման աստիճանների հետ…
Քարահունջի նյութը կարդացածները կհիշեն երևի նաև մ.թ.ա. 7469 թ. օղակաձև խավարման մասին, որի հետագիծը անցել էր ՀՀ-ն արևելյան մասի ողջ երկանքով հյուսիսից հարավ)

Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրը

: Եվ եթե մենք պայմանական գծեր շարունակենք Հարթաշենի քարաշարի եզրերից նույն հարթությունով, մենք կտեսնենք, որ այդ գիծը կատարելապես զուգահեռ է հիշատակված խավարման հետագծին:

Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրը

Հույսով եմ՝ չեք մոռացել խավարումների մասին մեր նախնիների հավատալիքները, որոնցում խավարումները բացատրվում էին վիշապի չար նկրտումներով…

Եվ վերջում պիտի ասեմ, պարզապես որպես դիտարկում, այլ ոչ կանխավարկած, որ այդ պայմանական. անցկացրած գիծը, ձգվելով դեպի հարավ-արևելք, անցնում է Շիրակի և Արագածոտն մարզերի սահմանին գտնվող սրբազան Շարա լեռը, որի վրա է գտնվում հռչակավոր ուխտատեղին - Ղալթանչի (Թուխ-մանուկը), Սբ. Հովհաննես մատուռը»:

Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրը

Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրը

Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրը

Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրը

Հարթաշենի բացառիկ մեգալիթյան համալիրը